News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում առաջին անգամ «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործելը հանցանք է համարվել։  Ազգությամբ հայ հորն ու որդուն «հայ գյավուրներ» ասած  քաղաքացու նկատմամբ դատական գործ է բացվել։

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքացիական գործերով դատարանում Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ հայ Լեւոն Բալջըօղլուի եւ Արթուն Բալջըօլուին «հայ գյավուրներ» ասած Յուսուֆ Փոլաթի դեմ դատական գործ է բացվել։ Դատախազությունը ազգությամբ հայ հայր եւ որդուն «հայ» բառը վիրավորական կոնտեքստով օգտագործելու համար Յուսուֆ Փոլաթի համար պահանջում է 2 տարի ազատազրկում։

Եթե Յուսուֆ Փոլաթը պատժի արժանանա, կլինի առաջինը ով դատապարտվում է «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործելու համար։

Շատ կարեւոր է, որ Յուսուֆ Փոլաթի դեմ դատական գործ է բացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 125/1 եւ 216/2 կետերով, քանի որ այդ կետերը կարգավորում են «ժողովրդի մի հատվածի դեմ սոցիալական դասի, կրոնի, սեռի, ապրած տարածքի վրա հիմնվելով վիրավորանք հասցնելու» մեղադրանքները։  Դատարանի կողմից մեղադրյալին պատժի ենթարկելը նախադեպ կստեղծի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ