«Բայկոնուր» տիեզերակայանից հուլիսի 2-ին մեկնարկած ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն երեք արբանյակներով ռուսական հրթիռը պայթել է արձակվելուց հետո:
«Պրոտոն Մ» հրթիռակրի եւ «Գլոնասս Մ» նավիգացիոն երեք արբանյակների արձակումը հեռարձակվել է «Ռոսիա 24»-ի եւ Ռոսկոսմոսի կայքի եթերում: Թռիչքի տասներորդ վայրկյանին հրթիռը հանկարծակի փոխել է ուղությունը, բռնկվել, ընկել տիեզերակայանի տարածքում եւ պայթել:
Տիեզերակայանում «Ինտերֆաքսի» աղբյուրը պատմել է, որ «Պրոտոն Մ»-ն կարող էր ընկնել դիմացկունությունը կորցնելու պատճառով:
Հիշեցնենք, որ «Պրոտոն Մ» հրթիռակիրը 2010թ. դեկտեմբերին եւս չէր կարողացել ուղեծիր դուրս բերել «Գլոնաս Մ»-ի երեք արբանյակները եւ ընկել էր Խաղաղ օվկիանոսը:











