Մասնագետները շտապ տարհանվել են «Բայկոնուր» տիեզերակայանից՝ թունավոր գոլորշիների ամպի պատճառով, որը ձեւավորվել է «Պրոտոն-Մ» հրթիռի ընկնելուց հետո հրթիռային վառելիքի այրման հետեւանքով:
Հրթիռի անկման վայրում թունավոր բողադրիչներով ամպ է ձեււավորվել, այն արեւմտյան ուղղությամբ է տարածվում: Ղազախստանի իշխանությունների տվյալով՝ վթարի հետեւանքով մինչեւ 500 տոննա թունավոր վառելիք կարող էր արտահոսել: «ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ Բայկոնուր քաղաքի բնակիչների տարհանման մասին չի հայտարարվել:
«Պրոտոն-Մ» հրթիռը, որի մեկնարկը նշանակված էր հուլիսի 2-ին, 2011թ.-ից ի վեր առաջին անգամ պետք է ուղեծիր հաներ ԳԼՕՆԱՍՍ նավիգացիոն արբանյակային եռյակը: Արձակելուց հետո առաջին րոպեներին հրթիռը կորցրել էր ուղղությունը, , շրջվել, բռնկվել եւ ընկել ցած ու պայթել:
Նախնական տվյալով՝ «Պրոտոն-Մ»-ի անկման պատճառը շարժիչային սարքավորումների խափանումներն են եղել: Վթարի վնասը գնահատվում է 200 մլն դոլար:





























