News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հայ համայնքը մեծ հույսեր է կապում նոր իշխանությունների հետ, որ իր պայմանները կբարելավեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի գրասենյակի ղեկավար Պերճ Թերզյանը` անդրադառնալով Եգիպտոսում ռազմական հեղաշրջման միջոցով նոր իշխանության գալուն: «Սպասենք, որ այդ փոփոխությունից հետո կամաց-կամաց կացությունը պետք է բարելավի: Երկրի վիճակը երբ բարելավվի, հայ համայնքի պայմաններ էլ կբարելավվեն»,- ասաց նա:

Պերճ Թերզյանն ասաց, որ Եգիպտոսում ապրում է 5000-7000 հայ, որից 5000-ը ապրում է Կահիրեում, 2000-ը` Ալեքսանդրիայում: Նրա փոխանցմամբ` քաղաքական իրադարձությունների հետեւանքով հայ համայքնի որեւէ ներկայացուցչի որեւէ վտանգ չի սպառնացել, որեւէ խնդիր չի առաջացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, գեներալները պաշտոնանկ են արել նախագահին եւ չեղյալ համարել Սահմանադրությունը: Հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը պաշտոնանկ էր արել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ երկրի Սահմանադրությունը անվավեր հայտարարել: Մուրսին իր Թվիթերում գրել էր, որ «զինված ուժերի հայտարարություններն անընդունելի են բոլոր ազատ մարդկանց համար, որնք պայքարել են հանուն Եգիպտոսի ժողովրդավարության»:  Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 3-ի ուշ երեկոյան նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրա երդմնակալությունը նախատեսվում է հուլիսի 4-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ