News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 4-ին սկսվում է աշխարհի բոլոր ծայրերի հայության համար ուխտագնացությունը Ղրիմի Սուրբ Խաչ սրբավայր: Դրան կմասնակցեն հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից:

Ուխտագնացության 3-օրյա ծրագիրը ներառում է հայկական արվեստի փառատոն եւ լայն մշակութային եւ  լուսավորչական ծրագիր, «Reeana» պորտալին են հաղորդել ուխտագնացության կազմակերպիչները:

Հյուրերի համար նախապատրաստվել է տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ծրագիր՝ էքսկուրսիաներ, թեմատիկ երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ անգամ մանկական-երիտասարդական դիսկոտեկ:

«Սուրբ Խաչ 2013» փառատոնի մրցութային ծրագիրը ներառում է վոկալ արվեստ, երաժշտական-գործիքային արվեստ, խորեոգրաֆիկ արվեստ, ասմունք: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն նաեւ նկարների, ալմանախների եւ նկարների, կիրառական արվեստի վարպետների ձեռքի աշխատանքների, ազգային արհեստների արդյունք հանդիսացող ցուցանմուշների ցուցահանդես-վաճառք, ազգային խոհանոցի ցուցադրություն՝ «Հրաշքների արահետ»:

Միջոցառումների գագաթնակետը կլինի հուլիսի 7-ը, որն այս տարի համընկնում է Վարդավառի տոնին: Այդ իրադարձության շրջանակներում ենթադրվում է պատարագ:

Այս տարի ուխտագնացություն-փառատոնն իրականացվում է «ԱրմԷնոՏուր» գործակալության կողմից՝ Ղրիմի հայկական համայնքի աջակցությամբ եւ Ուկրաինական թեմի Հայկական առաքելական եկեղեցու օրհնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ