News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Մարսելի քաղաքապետի միջազգային տնտեսական զարգացման հարցերի գծով տեղակալ Դիդյե Փարաքյանը, այլ գործիչներ եւ հյուպատոսներ հուլիսի  5-ին բացել են «Consul’Art» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հուլիսի 31-ը, հայտնում է Nouvelles d'Arménie-ն:

Դիդյե Փարաքյանը, որի նախաձեռնությամբ նախորդ տարվանից անցկացվում է   մշակութային «Consul’Art» միջոցառումը, նշել է, որ Մարսելը Փարիզից հետո Ֆրանսիայի դիվանագիտական երկրորդ կենտրոնն է եւ ունի 78 հյուպատոսսություններ, որոնք քաղաքին միջազգային նշանակություն եւ պատիվ են հաղորդում»: Նա հավելել է, որ  «Վերջերս բացված Հայաստանի հյուպատոսարանը եւս մեր հպարտությունն է»:

«Consul’Art» երկրորդ ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնի Ֆրանսիայում ծնված ծագումով հայ Զիանկոն (Սթեֆանի Փափազյան):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ