News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը ման նուրբ հարցի շուրջ: Այս մասին ասված է Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի՝ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին ուղղված ուղերձում:

Նշենք, որ Կարեն Անդրեասյանը այսօր՝ հուլիսի 6-ին, հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը: Վերջինս հեռախոսազրույցից հետո ժամեր անց ուղերձ է ուղարկել Կարեն Անդրեասյանին, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաեւ այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են եւ նրանց գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղությամբ:

Մոլդոլվայի եւ Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության եւ փոխադարձ աջակցության հարաբերություններ, եւ Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջեւ գշտության պատճառ հանդիսանան:

Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երեւանում չի ազդի  Մոլդովայի Հանրապտեության եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ավանդական հարգանքի եւ արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա: Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար:

Անատոլի Մունթեանու

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, Հայաստանի ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Աուրելիա Գրիգորիուն մասնավորապես, հայտարարել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Նա նաեւ նշել է, որ Խոջալուի «ցեղասպանությունն» իրականացրել են հայերը, որն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ