News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքեւ Հայաստանի ամենամեծ առեւտրի կենտրոնի՝ շուրջ 4,5 հեկտար տարածքի վրա կառուցված «Երեւան մոլ»-ի բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը: «Երեւան մոլի»-ի շինարարությունը սկսվել էր անցյալ տարվա մարտից: Թեեւ բացումը դեռ չի եղել, սակայն վարձակալությամբ տրվող տարածքներն արդեն վերջացել են:

Հայաստանի ամենամեծ առեւտի կենտրոնը քառահարկ է, որտեղ ընդգրկված են լինելու համաշխարհային տարբեր բրենդների ներկայացուցիչներ:

Ի դեպ, շուրջ մեկ հեկտար տարածք տրամադրվել է ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցին, եւ սեպտեմբերից, փաստորեն, կսկսի գործել Հայաստանում առաջին «Կարֆուրը», մյուսը կլինի Ավանում»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ