News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս փուլում Հայաստանը պետք է իր համար ուղի կանխորոշի՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ Եվրոպայի առջեւ պարտավորությունները չհակասեն ազգային արժեհամակարգին: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է ունենալ երկրի եւ ժողովրդի զարգացման սեփական ճանապարհը՝ չկրկնելով ոչ մեկինը:

Սարգսյանի խոսքով՝ ներկայումս համաշխարհային խաղացողները ունիֆիկացիայի (միասնականացման) քաղաքականություն են վարում, որի դեպքում բոլոր երկրները սկսում են գործել միեւնույն տնտեսական եւ սոցիալական համակարգերով, ինչը գլոբալիզացիայի սկզբունքն է. «Միաժամանակ, բացի վերոնշյալ գործոններից, ամենավտանգավորը արժեհամակարգի փոփոխությունն է: Հին Եվրոպան իր արժեհամակարգով մոտ է Հայաստանին, սակայն ժամանակակից Եվրոպան  այնպիսի արժեքների կրող է, որոնց մեծ մասը հակասում են հայկական ազգային արժեհամակարգին: Եվրոպան այժմ Հայաստանի նկատմամբ տոտալիտար մոտեցում է ցուցաբերում, ինչը չէր դիտվել անգամ խորհրդային շրջանում,  եւ պահանջում է  ընդունել իր համար ընդունելի բոլոր արժեքները՝ եվրոպական ընտանիքին անդամագրվելու հնարավորություն ունենալու համար»:

Սարգսյանը նաեւ հավելել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է հայտարարի, որ մտադիր չէ ընդունել եվրոպական այն արժեքները, որոնք հակասում են ազգային շահերին: Որպես օրինակ նա նշել է «Եհովայի վկաներին» պարտադիր զինծառայությունից ազատելը եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ