News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը «168 ժամ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե տարածաշրջանային ի՞նչ կիրառելիություն կարող է ունենալ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված «Սմերչ» զինատեսակը, եւ արդյոք ԼՂՀ-ն ունի՞ համարժեք զինամթերքներ՝ պաշտպանվելու «Սմերչից» կամ պատասխանելու դրան, ասել է. «Ես էությամբ եւ գրաված դիրքով գործող բանակի զինվոր ու հրամանատար եմ եւ նախընտրում եմ կողմերի ունեցած հնարավորությունների մասին խոսել ոչ թե շքերթներում ցուցադրվող կամ լրատվամիջոցներում հրապարակվող տարաբնույթ զինատեսակների, այդ թվում` նաեւ Ձեր կողմից հիշատակված «Սմերչի» մասին անընդհատ շրջանառվող տեղեկությունների ազդեցության ներքո, այլեւ իմ ձեռքի տակ եղած կոնկրետ փաստերի համադրմամբ: Իսկ փաստերն ամենեւին չեն ներկայացնում այն պատկերը, որն իրականում առկա է: Այնպես որ՝ մարտադաշտը ցույց կտա, թե ով ինչ ունի եւ ինչի է պատրաստ…»»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ