News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Բնական գազի սակագնի թանկացումն արդեն շղթայական ռեակցիա է առաջացրել եւ օրակարգում տաքսի ծառայությունների սակագնի թանկացման հարցն է: Այս ոլորտում տիրող իրավիճակի մասին NEWS.am-ի հարցերին պատասխանում է «Տաքսի սերվիս» կազմակերպության ղեկավար Վահան Սահակյանը:

Պրն Սահակյան, տեղեկություններ կան, որ մի շարք վայրերում արդեն ավելացել է մեկ կմ-ի դիմաց տաքսի ծառայությունների ուղեվարձը:

Լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ Վանաձորում նվազագույն վարձավճարը  500-ից դարձրել են 600 դրամ, իսկ մեկ կմ-ի դիմաց 100 դրամը` 120 դարմ: Ինչ արած, շուկան ազատ է , եւ յուրաքանչյուրն ազատ է իր ծառայության գինը սահմանել: Տաքսի ծառայության սակագները ձեւավորվում են շուկայական մեխանիզմի միջոցով, պետության կողմից չեն կարգավորվում:

Բոլոր վարորդները, այդ թվում, տաքսու վարորդները, բողոքում են թանկացումներից` պահեստամասերի, քսուքների, վերանորգման գների:

Ահա մեկ օրինակ: Վերջին տարիներին որպես տաքսի են օգտագործում արտասահմանյան արտադրության թանկարժեք մեքենաները: Հասկանալի է, որ նրանց պահեստամասերն ավելի թանկ են, քան՝ ժիգուլիներինը:

Վառելանյութերի, յուղերի գներն էլ տարեց տարի անշեղորեն աճում են: Վերջերս թանկացավ շարժիչային յուղը` 10% ակցիզային հարկի ներդրումից հետո: Սկզբունքորեն, թանկարժեք «ֆիրմային» մեքենաների տերերի համար այդ թանկացումն էական չէ: Սակայն շարժիչային յուղերի ավելի էժան տեսակները, որոնք օգտագործում են բոլոր վարորդները, այդ թվում, տաքսիստները, գործնականում թանկացել են կրկնակի:

Ինչպիսի՞ն է պահեստամասերի հետ կապված իրավիճակը: Մեր առեւտրականներն այտիվորեն զբաղվում են դրանց ներկրմամբ:

Պահեստամասերը նույնպես թանկանում են եւ կա խնդիր` կապված «էժան» մասերի որակի հետ: Արտասահմանյան ավտոընկերությունների պաշտոնական մատակարարներն առաջարկում են «ֆիրմային» պահեստամասեր, սակայն դրանք ոչ բոլորի գրպանին են հարմար:

Մեր վարորդները, ինչպես  եւ վարորդների մեծ մասը, «սովորական» խանութներից ձեռք են բերում համեմատաբար էժան պահեստամասեր, մեծ մասամբ` թուրքական արտադրության: Թուրքիան ամենահեշտ ճանապարհն է «էժան»  եւ անորակ պահեստամասերի ներկրման համար:

Եւ այդ անորակ պահետամասերն էլ օգտագործո՞ւմ են մեր մեքենաների համար:

Սկզբնական տեսքով` ոչ: Մեր հնարամիտները դրանք հասցնում են պահանջվող որակի: Ասեմ, որ թուրք արտադրողները չեն ապահովում անգամ այն որակի մեկ հինգերորդը, որին հասնում են մեր վարպետները:

Ստացվում է, որ ամեն  ինչ թանկացել է, իսկ սակագինը մնացել  նույն մակարդակին:

Այո, սակագինը երկար տարիներ անփոփոխ է մնացել, եւ տաքսու վորորդների համար գնալով ավելի դժվար է աշխատել դրա շրջանակում: Հիմա, ինչպես ասում են, «դանակը ոսկորին է հասել»: Սա այս ոլորտում տարիներ շարունակ իրականավող սխալ քաղաքականության հետեւանք է: Ասենք, երբ «որոշում են» տաքսի ծառայությունների ինքնարժեքը` հաշվի առնելով միայն նրա վազքը:

Ընդ որում, անտեսվում է այն փաստը, որ մինչեւ օրվա կեսը վարորդը կարող է քշել հենց այնպես կամ անցկացնել ուղեւոր գտնելու համար:

Ձեր կարծիքով, որքա՞ն կարող է բարձրանալ սակագինը:

Կարծում եմ` օպտիմալ մեծությունը մեկ կմ-ի դիմաց 120 դրամ է: Բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները,  առայժմ պարզ չէ: Ւդեալականը պետք է լինի կմ-ի դիմաց 150 դրամ` պրոֆեսիոնալ վարորդներ ունենալու համար: Այդ ժամանակ վարորդը, ոչ թե սովորական վարորդը, այլ հենց տաքսիստը, կստանա նորմալ աշխատավարձ, իսկ ուղեւորն էլ գոհ կլինի սպասարակումից:

Կարելի՞ է հուսալ, որ շուկան ինքը կկարգավորի սակագինը:

Միանգամյան հնարավոր է, սակայն կա այդ խնդիրն օպտիմալ լուծելու տարբերակ: Ես պատրաստվում են դիմել քաղաքապետարան` քաղաքի համար միասնական սակագին սահմանելու առաջարկով, որը ձեռնտու կլինի թե տաքսիսիտների, թե ուղեւորների համար: Այդ ժամանակ չի լինի գների մրցակցություն, եւ վարորդները շեշտը կդնեն սպասարկման որակի բարձրացման վրա:

Իսկ եթե քաղաքապետարանը ցածր սակագին ընդունի՞:

Այդ ժամանակ տաքսիստները կպայքարեն արդար սակագների համար:

Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ