News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է Բրազիլիա այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարին հասանելիք բոլոր արտոնություններից:

Հավատարիմ իր համեստ կենսակերպին՝ պապը որոշել է չօգտվել Alitalia ավիաընկերության ինքնաթիռում իրեն հատկացվող մահճակալից: Նա իր օգնականների միջոցով հատուկ նամակ է հղել ավիաընկերության ղեկավարությանը՝ խնդրելով լրացուցիչ չբարեկարգել ինքնաթիռի սրահը:

Միակ բանը, որին համաձայնվել է Ֆրանցիսկոսը, առաջին դասով թռչելն է, այն էլ՝ տեւական համոզումից հետո: Մինչ պապ դառնալը Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսը թռչում էր միայն էկոնոմ դասով: Նա նաեւ խնդրել է փոխարինել իր թռիչքի սկզբնակետը, «Չամպինո» ռազմակայանի փոխարեն նա Բրազիլիա կմեկնի «Ֆյումիչինո» օդանավակայանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ