News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի եւ թուրք գործընկերները, հուլիսի 16-ին կազդարարեն անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ:

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջեւ համատեղ ծրագիր է, որի նպատակն է 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչեւ հայկական Մեղրի: Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածներ iPhone-ների, iPad-ների, ինչպես նաեւ Android եւ Windows օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների եւ պլանշետների համար: BSSRC ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միության Սեւծովյան համագործակցության ծրագիրը, Հայաստանում՝ նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով:

Միջոցառման մասնակիցները կդիտեն Արենի եւ Շատին գյուղերից պարողների եւ երաժիշտների կատարումները, կմասնակցեն տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, կշրջեն Նորավանքի համալիրի տարածքում եւ կայցելեն մոտակա գինու գործարանը:

Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հայաստանում Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի եւ Չինաստանի դեսպանները: Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարությունների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ