News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերով համատեղ խորհրդարանական լսումներ կանցկացնեն: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ հուլիսի 17-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Յուլյա Բլեզիուսի հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ նույն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գեւորգյանը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է Հայաստանի խորհրդարանի դերակատարությունը արտաքին քաղաքականության հարցում, հատկապես եվրաինտեգրման ճանապարհին, Արեւելյան գործընկերության խնդիրներում եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ոլորտում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության հեռանկարները, հատկապես տարածաշրջանի երկրների խորհրդարաննների միջեւ, խոսել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-իրանական եւ հայ-վրացական հարաբերությունների մասին:

Հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Յուլյա Բլեզիուսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ