News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուծացման դեմ պայքարի գլխավոր զենքը մայրենիի ուսուցումն է: Այս մասին, հուլիսի 19-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման ժամանակ հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հույս է հայտնել, որ երիտասարդներն իրենց բնակության երկրներ են մեկնելու նորից Հայրենիք վերադառնալու ակնկալիքով:

Արարողությանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների եւ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները ինչպես նաեւ դասավանդող ուսուցիչներ: 

Տիգրան Սարգսյանն իր խոսում նշել է. «Մեր նպատակն է, որ դուք ողջ կյանքում կապված լինեք Հայրենիքի հետ: Լիահույս ենք, որ ձեզանից շատերը կվերադառնան եւ կհաստատվեն Հայրենիքում: Այս ճանապարհին դուք արել եք առաջին քայլը՝ գալով եւ սովորելով մայրենի լեզուն, ինչը ՀՀ կառավարությունն առաջնային խնդիր է համարում: Պատահական չէ, որ Հանրապետության նախագահի առաջին քաղաքական նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն էր, որը զբաղվելու է Սփյուռքի հայապահպանության խնդիրներով»:

«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի ուսուցչուհի՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Գալֆայան–Փանոսյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ հայապահպանության, սփյուռքահայերին հայեցի կրթելուն ուղղված այս կարեւոր ծրագրի համար: 

Սփյուռքահայ երիտասարդները հանդես են եկել հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով:

Միջոցառումն ամփոփվել է ավանդական խարույկի շուրջ, ուր մինչեւ ուշ երեկո երգել ու պարել են ծրագրի մասնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ