Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է iLur.am լրատվական կայքի լրագրողին:
Վերջինս երեկ՝ հուլիսի 21-ին փորձել է հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է անում եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











