News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությունները կառուցողական չեն, իսկ հեղինակներն անհայտ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը, հատուկ նշելով, որ արտահայտում է իր անձնական կարծիքը:

Լեւոն Մուկանյանն ասաց, որ այդ հայտարարության հեղինակներն անանուն են եւ իրենց անհայտ է, թե ովքեր են դրա թիկունքում կանգնած, ովքեր են այդ մարդիկ, ում համար են աշխատում: «Չի բացառվում, որ այդ «Ռուսաստանի հայեր» ներկայացնողները մեր չարակամներն են: Երկրորդ, ակնհայտ է, որ այդ հայտարարության հեղինակները զբաղվում են ապատեղեկատվության ուղղորդված տարածմամբ»,-ասաց նա:

Մուկանյանը հիշեցրեց, որ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ընտրվում են համագումարի պատվիրակների կողմից: «Արա Աբրահամյանը միաձայն ընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ ՌՀՄ համագումարի տարածաշրջանային պատվիրակների կողմից»,-ընդգծեց Լեւոն Մուկանյանը՝ հավելելով, որ այդ հայտարարության հեղինակները դիտավորյալ լռության են մատնում այդ փաստը:

«ՌՀՄ-ի դռները բաց են կառուցողական երկխոսության համար: Եթե որեւէ մեկը ցանկանում է իրապես գործել, ոչ թե սեփական PR-ն անել, ապա հանգիստ կարող է դիմել մեր գրասենյակ, մեր տվյալները հայտնի են»,-ասաց նա ու հավելեց. «Քննադատելու իրավունք ունենալու համար անհրաժեշտ է պարտականություններ կատարել. այս դեպքում լինել կազմակերպության անդամ, վճարել անդամավճարներ, օգնել նրա աշխատանքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ