News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չենք վճարելու 150 դրամ» ակցիան գնալով նոր թափ է հավաքում. ոչ միայն Երեւանի եւ Հայաստանի բնակիչներն են միանում դրան, այլեւ սփյուռքի մեր հայրենակիցները՝ բողոքելով հասարակական տրանպորտի ուղեվարձի թանկացման դեմ:

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Armenia» խումբը կոչ է արել սփյուռքահայերին եւ բոլոր ցանկացողներին միանալ այդ պայքարին:

«Լուսանկարվեք «Չկա 150 դրամ» ցուցանակով, ստորագրեք լուսանկարն ու ուղարկեք մեր էջին: Աջակցեք հայ հասարակությանը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ակցիային արդեն արձագանքել են հայեր Եգիպտոսից, Ֆրանսիայից, Շոտլանդիայից, Դանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Իսպանիայից եւ նույնիսկ Բրազիլիայից:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ