News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 7-11-ին «Միասին» երիտասարդական շարժումը կազմակերպում է համահայկական երիտասարդական կրթական ֆորում «Միասին 2013», որը հոբելյանական է եւ կազմակերպվում է 5–րդ անգամ:

Ինչպես մնացած տարիներին, այս տարի եւս ֆորումը կիրականացվի «Սեւան» ազգային պարկի տարածքում եւ իրենից կներկայացնի վրանային ճամբար: Ընդհանուր առմամբ ճամբարը տեւելու է 5 օր` մեկ հոսքով:

Օրակարգը լինելու է հագեցած տարբեր խաղերով, դասընթացներով եւ ժամանցային ծրագրերով: Տեղեկացնենք նաեւ, որ ինչպես ավանդաբար, այս անգամ եւս ֆորումին հրավիրված են ՀՀ նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Տպել
Ամենաշատ