News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանը որոշել է, որ երկրի նախագահի հանդեպ ցուցաբերվող կոպտությունը այլեւս չի համարվի վիրավորանք, հաղորդում է Reuters-ը:

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահի հասցեին յուրաքանչյուր կոպիտ արտահայտություն ավտոմատ կերպով համարվում էր «վիրավորանք երկրի ղեկավարի հասցեին», իսկ այժմ նախագահը, ինչպես նաեւ կառավարության անդամները եւ պատգամավորները պետք է նախ ապացուցեն, որ կոպիտ խոսքերում վիրավորանք կամ զրպարտություն կա:

Օրենսդրության մեջ այս փոփոխությունը հետեւել է նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս տարվա մարտին որոշել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները խախտել են ցուցարարներից մեկի խոսքի ազատության իրավունքը եւ տուգանել նրան 40 եվրոյով՝ «Սարկոզի, անհետացիր, ոչնչություն» պաստառի համար, հաղորդում է РБК-ն:

Եթե դատարանը որոշի, որ երկրի նախագահի հասցեին կոպիտ արտահայտություններով պաստառները զրպարտություն են պարունակում, օրինախախտը պետք է վճարի 45 հազար եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ