News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրյուսելում հոկտեմբերի 15-16 կկայանա Եվրոպայի հայերի 3-րդ համագումարը: Այս մասին հուլիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Եվրոպայի «Հայ Դատի» կոմիտեի նախագահ Գասպար Կարապետյանը:

Նրա խոսքով` համագումարի առաջին օրը դռնփակ կանցկացվի: Դրան կմասնակցեն բացառապես հայեր, այդ թվում ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների ներկայացուցիչներ, հայ դեսպաններ, հայ համայնքների ներկայացուցիչներ ինչպես նաեւ Արամ Առաջին կաթողիկոսը: Ընդհանուր առմամբ, համագումարի հյուրերի թիվը կկազմի մոտ 200:

Համագումարի ընթացքում քննարկվելու են երեք հիմնական հարցեր, այդ թվում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ծրագրի մշակում: Նա ընդգծել է, որ կարեւոր են համակարգված ու համաձայնեցված քայլերը` հայ ժողովրդի ձայնն ու արդարացի պահանջները միջազգային հանրության ու Թուրքիայի համար լսելի դարձնելու:

Մյուս առանցքային հարցը լինելու է Եվրոպայի հայկական համայնքների տարբեր կառույցների հետ ծանոթանալն է ու Եվրոպայի տարածքում թուրք-ադրբեջանական լոբբիստական գործունեությանը դիմակայելը: Կարապետյանն այս համատեքստում նշել է, որ վերջին երեւույթից խուսափելու համար անհրաժեշտ է հայ-թուրքական արձանագրությունների գոյության դադարեցումը:

Կարապետյանն ընդգծել է, որ Եվրոպայի հայերին հուզում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԼՂՀ անկախության ճանաչումը եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը: Եվրոպայի մեր հայրենակիցներին հուզում են նաեւ Ջավախքի ու ջավախահայության խնդիրները: Նրանք աշխատում են նաեւ այն ուղղությամբ, որպեսզի սիրիահայերին հասնի հումանիտար օգնությունը:

Նա նաեւ ընդգծել է, որ Եվրոպայի հայ համայնքներում բարձր է քաղաքական ակտիվությունը, սակայն ցավով է ընդգծել, որ հայկական համայնքները Եվրոպայի տարբեր անկյուններում ձեւավորվում են Հայաստանից արտագաղթողների հաշվին:

Նշենք, որ Եվրոպայի հայերի առաջին համագումարը կայացել է 2003թ, երկրորդը` 2007:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ