News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջին շրջանավարտները նշել են իրենց ավարտելու  20-ամյակը, գրում է  «Asbarez»-ը: Այդ նշանակալի իրադարձության առիթով 1993թ. շրջանավարտները որոշել են ստեղծել ՀԱՀ շրջանավարտների բարեգործական հիմնադրամ եւ նպատակ են դրել 20 հազ. դոլար հավաքել: Ակտիվիստների խումբը գերազանցել է դրված ցուցանիշը` հայտարարելով 24 հազ. դոլար հավաքելու մասին:

Իսկ հետո Համալսարանի նախագահ Բրյուս Բոգոսյանին պաշտոնապես 35 հազար դոլարի չեկ է հանձնվել: «Մեր հանդիպմանը որոշեցինք շրջանավարտների բարեգործական հիմնադրամ ստեղծել` օգնելու համար ապագա ուսանողներին ստանալ այնպիսի  կրթություն, որը մեզ հաջողվել է ստանալ»,-ասել է միջոցառման նախաձեռնող Անահիտ Օրդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ