News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Տուլչա քաղաքում, «Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» փառատոնի շրջանակներում հուլիսի 27-ին տեղի է ունեցել հայկական երեկո: Տուլչայի նահանգային իշխանությունների հրավերով, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի եւ Ռումինահայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի կողքին միջոցառմանը ներկա էր նաեւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տուլչայի նահանգի փոքրամասնություններին նվիրված այս հերթական 8-րդ փառատոնն անցկացվում էր Ռումինիայի կառավարության եւ նահանգային ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ, որին իրենց մասնակցությունն էին բերել տեղի ռուս, ուկրաինական, իտալական, գերմանական, հունական, թուրք-թաթարական, գնչուական, արըմին եւ վերջապես հայ համայնքային միությունները:

Հուլիսի 27-ի երեկոյան Տուլչայի կենտրոնական հրապարակում իրենց ազգային երաժշտարվեստը ցուցադրել են տեղի գնչուական գործիքային նվագախումբն ու Բուխարեստի հայկական «Վարդավառ» պարախումբը: Համերգային ծրագրից հետո ցուցադրվել է ռումինահայ ռեժիսոր Ֆլորին Գեւորգյանի «Մեկ գիշերային սեր» կարճամետրաժ ֆիլմը:

Միջոցառման շրջանակներում, դեսպան Գասպարյանը համագործակցության կապեր հաստատելու շուրջ զրույց է ունեցել Տուլչա նահանգի պրեֆեկտ Լուչիան Սիմիոնի հետ: Լուչիան Սիմիոնը, ով միաժամանակ Ռումինահայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահն է, պատրաստակամություն  է հայտնել նպաստելու նահանգի եւ Հայաստանի որեւէ մարզի միջեւ կապերի հաստատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ