News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պահակակետի դիտաշտարակում, ըստ պաշտոնական նախնական վարկածի, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրած եւ մահացած Մանուչար Մերուժանի Մանուչարյանի մորն ասել են, որ տղան «աղանդավորական շարժման» անդամ է եղել եւ դրանով է պայմանավորված ինքնասպանության հանգամանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են Մանուչարի հարազատները:

Այնինչ, մայրը պնդել է, որ իր որդին հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է եղել, իսկ «ազանդավորական շարժման» վերաբերյալ պատմությունը հորինվածք է:

Մայրը նշել է, որ իրենց ընտանիքը շատ դժվարություններ է հաղթահարել եւ նոր-նոր ոտքի էր կանգնում, հետեւաբար որդին չէր գնա ինքնասպանության: Մորն ասել են նաեւ, որ որդու դիակի մոտ այրված թուղթ է հայտնաբերվել, որը եւս կապել են աղանդավորականության հետ:

Արցունքն աչքերին պատմելով այս մասին, Մանուչարի մայրը ավելացրեց, որ այսքան ժամանակ լռել է, բայց էլ չի լռելու:

Նշենք, որ նրանց ընտանիքում 3 երեխա են, Մանուչարն ունի իրենից մեծ եղբայր եւ իրենից փոքր քույր: Նրա ծնողներն ամուսնալուծված են, երեխաներն ապրում են մոր հետ: Հարազատները նշեցին, որ այս գործն այսպես չեն թողնելու:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Տղայի ընտանիքը գրացված է Ստեփանավանում, սակայն բնակվում են Վանաձորում:

Տպել
Ամենաշատ