News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 18
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի ընկերը՝ ՈՒՀԱ-ի թիմի անդամ, բժիշկ Դավիթ Մաթեւոսովը YouTube-ում մի տեսանյութ է զետեղել, որտեղ Մարկը կատարում է Սոսո Պավլիաշվիլիի երգացանկից «Радовать» երգը: «Մարկ ես խոստացել էի քեզ չտեղադրել այս տեսանյութը, սակայն, ներիր, հասարակությունը պետք է տեսնի այն»,- գրել է ընկերը:

Նշենք, որ Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է անվանի հաղորդավարի հոգեհանգստյան արարողությունը: Մարկին վերջին հրաժեշտը տալու էին եկել Ազգային Ժողովի փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, դերասաններ Վիգեն Ստեփանյանը, Լալա Մնացականյանը, հաղորդավար Նառա Շլեպչյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Արա Գեւորգյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ռազմիկ Ամյանը, Սպիտակցի հայկոն, Արմենչիկը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ այլք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Նաիրի» բժշկական կենտրոնում հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին մահացել է հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու խոսքով, Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:

Նա հուլիսի 30-ին պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել