News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այսօր՝ օգոստոսի 2-ի առավոտյան, ժամը 8:30-ին մահացել է 10-ամյա երեխան, ով երեկ ընկել էր տանիքից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Բժիշկներին երեկ հաջողվել էր վերականգնել սրտի կանգով իրենց մոտ տեղափոխված 10-ամյա Նորայր Ջուլհակյանի սրտի աշխատանքը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Մեր տեղեկություններով՝ 10-ամյա երեխան, Երեւանի Խորենացի փողոցում հարսանիքի ժամանակ ցանկացել էր նայել խողովակի միջով եւ անզգուշաբար ցած ընկել տանիքից: Դեպքի վայր ժամանած «շտապօգնության» բրիգադն արձանագրել էր, որ երեխայի սիրտն արդեն կանգ է առել:

Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի փոխտնօրեն  Լեւոն Գրիգորյանը երեկ հայտնել էր, որ վերակենդանացման բաժանմունքում իրենց հաջողվել է սրտի կանգը վերացնել եւ կանգնած սիրտը նորից աշխատացնել: «Ընդամենը մի վտանգ կա, որ երեխան մինչեւ հիվանդանոց գալը  նրա ուղեղը բավական երկար ժամանակ մնացել է առանց թթվածնի:

Նշենք, որ դեպքի մասին լուրը NEWS.am-ը ստացել էր ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ միջադեպի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում քննություն է սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ