News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Դեռեւս չեն հանդարտվել կրքերը պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելողների «սեւ ցուցակը» կազմելու շուրջ, երբ այդ երկրի ԱԳՆ-ն կրկին աչքի է ընկել: Ադրբեջանը շատ ցավագին է ընդունել լուրն այն մասին, որ ԼՂՀ արտգործնախարարությունը «Facebook» եւ «Twitter» սոցիալական ցանցերում պաշտոնական էջեր է բացել:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը ադրբեջանական Yurd TV-ին տված մեկնաբանությունում ոչ միայն «անօրինական» է համարել սոցիալական ցանցերում պաշտոնական էջեր ստեղծելը, այլեւ շտապել է մեղադրել ղարաբաղյան կողմին «բանակցային գործընթացը ձգձգելու» մեջ:

Այս անգամ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մեկնաբանմամբ իր յուրօրինակ մեկնաբանմամբ, Ադրբեջանն իր ոչ ադեկվատությամբ գերազանցել է ինքն իրեն:

Հաշվի առնելով Ադրբեջանում խոսքի ազատության մակարդակը, զարմանալի չէ, որ Բաքվի համար սոցցանցերում էջերի բացումը արդեն ինքն իրենով «անօրինական» է : Ավելին, չսահմանափակվելով սեփական երկրում նման «ժողովրդավարության չափանիշների» ներդրմամբ, որտեղ յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքն ասելու համար կարող է բանտ ընկնել, Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության եւ հանդուրժողականության սեփական ընկալումն արտահանել, խառնվել սոցիալական ցանցերի քաղաքականությանը եւ ուղղորդել նրանց:

Ի դեպ, նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից նման արձագանքների արդյունքում Facebook-ում ԼՂՀ ԱԳՆ էջի բաժանորդների թիվը (դրանց թվում նաեւ ադրբեջանցիներ կան) կրկնապատկվել է:
Աննա Սարուխանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ