News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվս 50 ռուսաստանցի զբոսաշրջիկներ են թունավորվել թուրքական Ալանյա եւ Բելեկ հանգստավայրերում։ Այս մասին օգոստոսի 7-ին հաղորդում է Ռոստուրիզմը՝ վկայակոչելով Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թունավորման կապակցությամբ բուժօգնության համար էին դիմել 69 ռուսաստանցի զբոսաշրջիկներ, որոնք բնակվել են Բելդիբի բնակավայրում տեղակայված Grand Ring հյուրանոցում։

Մոտ 70 ռուսաստանցի զբոսաշրջիկներ թունավորվել են թուրքական հյուրանոցում

Նրանց բոլորի մոտ էլ ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ Հետազոտությունից հետո 15 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ