News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Facebook-ում «Թույլ չտանք Սամվել Ալեքսանյանին կեղծել ալկոհոլային խմիչքները» անվանումով էջ է բացվել:

Կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայտնի փաստ է, որ Հայաստանում հայտնի օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) տեւական ժամանակ կեղծում է տարբեր ալկոհոլային խմիչքներ, հիմնականում օղիներ: Ընդ որում, եթե դա ժամանակին արվում էր միայն տեղական արտադրության օղիների հետ, ապա հիմա նաեւ արտասահմանյան թանկարժեք օղիների դեպքում:

Վճարելով թանկ գին, մենք իրականում գնում ենք Սամվել Ալեքսանյանի կողմից կեղծված օղին` օրիգինալ շշով, որը նա հավաքում է աղբարկղներից եւ կրկին շշալցնում արդեն իր` անորակ օղիով (այս առթիվ եղավ նաեւ միջազգային սկանդալ` կապված ուկրաինական օղիները կեղծելու փաստի հետ):

Սա թույլ չտալու համար առաջարկում եմ հետայսու օգտագործելուց հետո կոտրել բոլոր արտասահմանյան օղու շշերը, որպեսզի Սամվել Ալեքսանյանը հնարավորություն չունենա դրանք հավաքել, կեղծել եւ թանկ գնով մեզ վաճառել կեղծված օղի:

Բոլորս կոտրում ենք մեր գնած ռուսական, ուկրաինական եւ այլ երկրների արտադրության օղու շշերը: Թույլ չտանք Լֆիկ Սամոյին խաբել մեզ եւ մեզ վաճառել կեղծված ռուսական եւ այլ օղիներ»:

Նշենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ տուգանել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը` ռուսական եւ ուկրաինական օղիների վրա զետեղված ապրանքային նշանները ապօրինաբար ընդօրինակելու եւ սպառողներին շփոթության մեջ գցելու համար: Խոսք է գնում, մասնավորապես, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող հետեւյալ օղիների մասին` «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար», «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ», «Բուֆետնայա Տրադիցիա»:

Մասնավորապես, նախորդ ամռանը «Ալեքս գրիգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող կեղծ օղիների բոլոր խմբաքանակները ամբողջությամբ բռնագանձվել են, իսկ արտադրությունը` դադարեցվել:

Ու թեեւ ՏՄՊՊՀ-ն «Ալեքս Գրիգին» պարտավորեցրել էր այդ օղիները հանել շրջանառությունից, ընկերությունը դատարանում բողոքարկել է հանձնաժողովի որոշումները եւ փաստորեն ժամանակ շահել:

Տպել
Ամենաշատ
Partner news