News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիական ընդդիմությունը, ի վերջո, մասնատվել է երկու թեւեի՝ մի կողմից այսպես կոչված «սիրիական ազատ բանակի», մյուս կողմից՝ իսլամիստների։ Այս մասին օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ վերջերս Սիրիայի իշխանությունները հակամարտությունը հանգուցալուծելու նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել։ «Ներկայումս հենց սիրիական իշխանությունն է թելադրում, թե որտեղ է կայանալու հաջորդ մարտը։ Կտրուկ փոխվել են նաեւ արտաքին ուժերի դասավորությունը՝ հօգուտ Սիրիայի ներկայիս իշխանությունների»,-ընդգծում է փորձագետը։

Ինչպես ընդգծել է Մանուկյանը, հակամարտությունում կարեւոր դեր է խաղում նաեւ քրդական գործոնը։ «Մինչեւ վերջերս քրդերը չեզոքություն էին պահպանում։ Նրանք Սիրիայի ներքին կյանքում կարեւոր դեր են զբաղեցնում, չնայած որ քրդական տարածքները գրեթե ինքնավար են»,-ասել է փորձագետը՝ փաստելով, որ այժմ քրդերը ակտիվորեն հանդես են գալիս սիրիական իշխանությունների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ