News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խորհրդային ժամանակներում նավթ փնտրել են գրեթե բոլոր հանրապետությունների տարածքում: Հայաստանում հետախուզական ցանցն ամենախիտերից մեկն էր, սակայն որոնումներն անարդյունք էին: Նույնը վերաբերում է նաեւ Ղարաբաղին:

Եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի` «Ղարաբաղի» մասին ճանապարհային գրառումներում նշվում է, որ Ղարաբաղի որոշ շրջաններում եղել է նավթ, սակայն այն չափազանց խիտ է եւ որպես վառելիք չի օգտագործվում:

Իսկ Հայաստանում նավթ եւ գազ շարունակում են որոնել երեք ընկերություններ, ընդ որում` դրանցից երկուսը հիմնադրել են ղարաբաղցիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Արցախի գլխավոր երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցը:

Նա նշել է, որ Ղարաբաղում նավթ բազմիցս են որոնել: Լուրջ որոնողական աշխատանքները սկսվել են դեռեւս 1937թ: Որոնումները նոր թափով վերսկսվել են 90-ական թվականներին` նախկին Կիրովաբադի շրջանում:

Նա նշել է, որ փոքր քանակությամբ նավթ կա, սակայն ծավալներն այնպիսին չեն, որպեսզի դրանց համար ներդրումներ կատարվեն, առավել եւս հորատանցքեր բացվեն` հետաքրքրությունը բավարարելու համար:

Նրա կարծիքով` միջոցները պետք է ռացիոնալ կերպով ծախսել: Այսպես, ԼՂՀ երկրաբանական ծառայությունը կենտրոնացել է օգտակար հանածոների հայտնաբերման եւ վերամշակման վրա:

Նա նաեւ նշել է, որ նավթի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական սխալ է: Գաբրիելյանցը դա պատճառաբանում է նրանով, որ դա որոշակի խառնաշփոթ կառաջացնի գոյություն չունեցող խնդրի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ