News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Էդիկ Մ-ն հղիացրել է Արմավիրի մարզի 15-ամյա բնակչուհուն եւ կանգնել դատարանի առջեւ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Էդիկ Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելով Արմավիրի մարզի  գյուղերից մեկի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս  Գ. Խ-ի հետ, փոխադարձ համաձայնությամբ  Շամիրամ գյուղում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Արդյունքում` անչափահասը հղիացել է, ինչը պարզվել է, երբ արդեն  23-24 շաբաթական հղիություն է ունեցել:

Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16  տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ