News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դռնփակ նիստում, օգոստոսի 10-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած մրցավարներ Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) նկատմամբ երկամսյա կլանքի որոշում է կայացրել:

Նշենք, որ հայ մրցավարներին կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսավոր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը): Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել ոստիկանության աղբյուրներից:

Այդ հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Դատական նիստից հետո նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հուլիսի 11-ին կասեցրել է հիշյալ մրցավարների գործունեությունը՝ հիմնվելով ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշման վրա:

ՈՒԵՖԱ-ն հաշվի է առել ՀՖՖ գործկոմի որոշումը՝ ցմահ որակազրկել «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպման գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանին եւ նրա օգնական Հովհաննես Ավագյանին, որոնք իրենց միջամտությամբ փորձել են միտումնավոր ազդել հանդիպման ելքի վրա: Բացի այդ, ՀՖՖ գործկոմը որոշել է նաեւ կարգապահական վարույթ իրականացնել այս գործընթացում ընդգրկված մյուս անձանց նկատմամբ եւ կիրառել կարգապահական կանոնակարգերով պայմանավորված խաղերի հետ կապված խստագույն միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ