News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը, ի դեմս Մեծ Բրիտանիայի,  ընդառաջ է գնում իրանական կողմին: Միաժամանակ Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին  հայտարարել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսաստանցի իրանագետ Կարինե Գեւորգյանը` անդրադառնալով բրիտանական կողմից Իրանին արված  առաջարկությանը`  միջուկային ծրագրով բանակցություններն անցկացնել մինչեւ ՄԱԿ-ի նստաշրջանը:

Նրա խոսքով` Իրանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, անկասկած, փոփոխություններ տեղի կունենան: «Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցային գործընթացը  փոխադարձ գործընթաց է, եւ բանակցություննենրի շարունակման պատրաստակամությունն արդեն վկայում է այն մասին, որ  կողմերը մտադիր են հեռանալ կտրուկ հռետորաբանությունից»,- ընդգծեց Կարինե Գեւորգյանը: Նա ավելացրեց, որ Իրանի ներքին քաղաքականության մեջ եւս փոփոխությունները նկատելի են: «Ռոհանին խոստացել է  ազատել քաղբանտարկյալներին, այդպիսով ընդունելով նրանց գոյության փաստը»,-նկատեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ