
Ամերիկյան հեռուստատեսության Էմմի 65-րդ մրցանակաբաշխությոնը տեղի կունենա սեպտեմբեր 22-ին, Լոս Անջելեսի Nokia կինոթատրոնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էմմի մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:
Մրցանակաբաշխության առաջադրված ծրագիրների շարքին է «Սինեմաքս» հեռուստաալիքի միջոցով ցուցադրվող «Բանշի» հայտագիրը, որ ամբողջությամբ պատրաստված է թվայնացված շարժապատկերների օգտագործմամբ:
«Բանշիի» թվայնացման ստեղծագործական խմբի հինգ անդամներից երեքը հայեր են` Արմեն Գեորգյան (խմբի ղեկավար), Անդրանիկ Թառանյան եւ Գեւորգ Պապիթյան: