News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:

Հայ նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը մի շարք բանաստեղծություններ է գրել, որոնք կարճ եւ արդյունավետ նկարագրում են ողջ պատմության ընթացքում հայերի հետ պատահած դժբախտությունները: Բանաստեղծություններից մեկը կոչվում է «Ցրված ժողովուրդ» եւ սկսվում է այսպես. «Դու փոքր, փոքրացած երկիր, ավելի բարակ, քան փոշեհատիկը…»:

Այս կարճ արտահայտությունը ցավագին ճիչ է, որը բխում է  փոշու վերածված հայ ժողովրդի եւ նրա հայրենիքի իրավիճակից: Հաճախ վատատես մարգարեի դեչում հանդես եկող բանաստեղծը եզրափակում է լավատեսությամբ. «Փոշին դարձյալ քար է դառնալու»:

Թուրքերը որոշել էին հողին հավասարեցնել հայ ժողովրդին, որպեսզի նա այլեւս չկարողանա պահանջել իր պապենական հողերը: Չնայած Թեքեյանի լավատեսական եզրահանգմանը, հայերը շարունակում են ցրված մնալ ներքին մահացու պայքարի պատճառով: Այն, ինչ մտադիր էին թուրքերն իրականացնել, մենք ինքներս ենք կյանքի կոչում:

Մենք կանգնած ենք Եղեռնի հարյուրամյա տարելիցի շեմին, եւ չնայած որոշակի ճարատախոսության ու հսկայական ծրագրերի, մենք, որպես ազգ շարունակում ենք ինքնախարազանվել, իսկ Թուրքիան պատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի հայերի կողմից աշխարհին ուղղված որեւէ կոչի փորձ: Թուքրերն արդեն ռազմավարական ծրագրեր են մշակել, քանի որ գիտակցում են այս «ցրված ժողովրդից» եկող սպառնալիքը իրենց ազգային անվտանգությանը:

Եթե Թեքեյանը հարություն առներ, ապա, վերանայելով իր բանաստեղծության լավատեսական նոտան, կասեր, որ թշնամու կողմից վերածվեցինք «ցրված ժողովրդի» ու շարունակելու ենք պայքարել այդ կարգավիճակում մնալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել