News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ ընդամենը որպես արձագանքող կողմ: Երկրին անհրաժեշտ է անցնել նախաձեռնող քաղաքականության: Այդ մասին օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ Հայաստանը հանդես կգա որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղը դարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության եւ կայունության շատ հետաքրքիր գործոն: «Ղարաբաղը գնալով վերածվում է քաղաքական գործոնի: Խոսքը ոչ միայն երկրի կայացած բանակի մասին է, այլ նաեւ ԼՂՀ-ում տնտեսական զարգացումների մասին»,- նշել է Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն, մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծել է, որ, անկասկած, Հակոբ Ինջիղուլյանի գործում մեղքը ադրբեջանական իշխանություններինն է: «Այստեղ աճում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի դերը որպես միջազգային կազմակերպություն: Դրական հանգամանք է հանդիսանում նաեւ գերված Ֆիրուզ Ֆարաջեւի ցանկությունը վերադառնալ հայրենիք»,-հայտարարել է Լարիսա Ալավերդյանը:

Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպանը ադրբեջանական կողմին կոչ է արել այս հարցում ցուցաբերել գրագետ մոտեցում, ընդգծելով, որ Ղուրանում ասվում է՝ տոների ժամանակ պետք է  բարի գործեր կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ