Կենտրոնական հետախուզական վարչությունը խոստոսվանել է, որ մասնակցել է 1953-ին Իրանում տեղի ունեցած հեղաշրջմանը, որի ընթացքում պաշտոնանկ էր արվել ժողովրդավարական կերպով ընտրված նախագահ Մոհամմեդ Մոսադիքը: Ազգային անվտանգության արխիվը, այդ իրադարձությունների 60-ամյակի հետ կապված, գաղտազերծել է մի շարք փաստաթղթեր:
Վաշինգթոնում հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ «ռազմական հեղաշրջումն իրականացվել է ԿՀՎ ղեկավարությամբ»: Իրանական կառավարության ղեկավարի պաշտոնանկության պատճառը նավթային ընկերությունների ազգայնացումն էր, ինչը հակասում էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի շահերին: Այս մասին հաղորդում է «Utro.Ru»-ն: Հեղաշրջման ընթացքում Մոսադիքին ձերբակալել էին:
Արխիվում համոզված են, որ այս տվյալները կարելի էր գաղտնազերծել դեռեւս տարիներ առաջ՝ առանց ազգային անվտանգությանը վնասելու ռիսկի: «Այլեւս հիմքեր չկան հեղաշրջման մասին տեղեկությունները գաղտնի պահելու համար: Հիմնական փաստերը հայտնի են անգամ յուրաքնչյուր իրանցի դպրոցականի: Տեղեկությունները թաքցնելը միայն խեղաթյուրում է պատմությունը»,-կարծում է արխիվի փոխտնօրեն Մալքոլմ Բիրնը:




























