News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլում 2012-ի դեկտեմբեր-2013-ի հունվար ամիսներին հայ կանանց դեմ տեղի ունեցած հարձակումները շարունակվում են։ Այս անգամ Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում անհայտ չարագործի հարձակման է ենթարկվել 80-ամյա Մարգարիտ Ջամքոսօղլուն։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆերիքյոյի Սավաշ փողոցում ապրող 80-ամյա Մարգարիտ Ջամքոսօղլուն պատմել է, որ օգոստոսի 17ին խանութից վերադառնալու ժամանակ շենքի մուտքում միջահասակ կասկածելի տղամարդու է տեսել, սակայն փորձել է ուշադրություն չդարձնել, քանի որ մեծ շենք է եւ հայտնի չէ, թե ում տուն է եկել։

«Երբ բնակարանի դուռը բացեցի, հետեւիցս հարձակվեց՝ գցելով գետին։ Նա գլուխս հատակին էր հարվածում՝ աշխատելով սպանել ինձ։ Պայուսակս սեղանի վրա էր, որի մեջ ընդամենը 70 լիրա կար։ Վերցրեց պայուսակը եւ հեռացավ։ 50 տարի է, ինչ այստեղ եմ ապրում եւ նման բանի չէի հանդիպել»,- նշել է կինը։

Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։ Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։

Դատական նիստերի ժամանակ Մուրադ Նազարյանը պնդել է, թե ինքը հայ կանանց դեմ հարձակումներ չի իրականացրել եւ նման բան չի հիշում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ