Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշերի կանխատեսումը «բացասականից» փոխել է «կայունի» եւ հաստատել է վարկանիշը «Ba2» մակարդակում:

Ազգային դրամի վերաբերյալ պարտավորվածությունների վարկանիշում առավելագույն շեմը «Baa1»-ից բարձրացվել է մինչեւ «Baa3»: Այս մասին հաղորդում է «Ֆինմարքեթը»՝ մեջբերելով գործակալության հաղորդագրությունը:

Վականիշների համար հիմնական դրական գործոնն այն է, որ իշխանությունները հավատարիմ են ֆինանսական կոնսոլիդացմանը, ինչն արտահայտվել է պետբյուջեի դեֆիցիտի՝ մինչեւ ՀՆԱ-ի 1.5 տոկոսի  կրճատմամբ՝ 2009-ի 7.5 տոկոսի համեմատ:

Moody`s-ն ակնկալում է, որ 2013-ին այդ ցուցանիշը կկազմի 2.6 տոկոս, իսկ հաջորդ տարի կկրճատվի 2.1 տոկոսով:

Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա վերջին ՀՆԱ-ի 44 տոկոսի մակարդակում էր: