News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի հետ սահմանի քաղաքացիական օբյեկտները:

NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ անցնող գիշեր գնդակոծվել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար տուժածներ չկան:

Օգոստոսի 20-ի ցերեկը եւ գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Չինարի, Այգեձոր, Մովսես եւ Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:

7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ