News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին սյունակագիր, Սեւան Նիշանյանի վերջին ֆեյսբուքյան գրառումն անհանգստացրել է մի շարք թուրքական լրատվամիջոցների։

Իր ֆեյսբուքյան էջում Սեւան Նիշանյանն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Եգիպտոսի իրադարձությունների հետեւում Իսրայելն է կանգնած» արտահայտությանը։

Նիշանյանը կրկնել է Էրդողանի խոսքերը. «Հետեւում ո՞վ կա։ Իսրայելն է։ Մեր ձեռքում փաստաթղթեր կան։ 2011 թվականի ընտրություններից առաջ Ֆրանսիայում մի համաժողովի ժամանական Արդարադատության նախարարը եւ մի մտավորական զրուցում էին։ Նա էլ էր հրեա։ Ճիշտ այս բառերն են օգտագործել. «Եթե Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» ընտրություններում հաղթեն, միեւնույնն է նրանք չեն հաղթելու»։ Սա է ամենը»։ 

Էրդողանի այս խոսքերը հիշեցնելուց հետո Նիշանյանն ավելացրել է. «Եթե նման անխելքը տաքսու վարորդ լիներ, 15 րոպե կարող եք դիմանալ։ Լավ, հանդուժողականություն ցուցաբերենք՝ թող կես ժամ լինի։ Բայց այս մարդը 11 տարի է՝ ղեկին է։ Նրան վռնդելու ժամանակը չէ՞»,-գրել է Նիշանյանը։

Նշենք, որ ամիսներ առաջ թուրքական դատարանը Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար 13,5 ամսվա ազատազրկման է դատապարտել Սեւան Նիշանյանին։

Սեւան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից եւ վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան:

«Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ:

Ցավոք սրտի, մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Եւ կարծում եմ՝ իմ այդ հայացքները ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ»,-գրել էր Սեւան Նիշանյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ