Ամերիկացի գիտնականները ծրագրում են տիեզերքում փոքրիկ լազերային շոու կազմակերպել: NASA-ն դեպի լուսին կթողարկի նոր գիտական սարք: Այն ուղեծրային աստղադիտարանի հետ կապն ու իր ուսումնասիրությունները կիրականցնի լազերային կոմունիկացիոն տեխնոլոգիաների միջոցով:
LADEE (Lunar Atmosphere and Dust Environment Explorer) անվանումը կրող սարքը մեկնարկելու է սեպտեմբերի 6-ին: Գիտական սարքավորումների միջոցով ստացվող տեղեկությունները Երկիր կփոխանցվեն լազերային ճառագայթի շնորհիվ: Դա թույլ կտա միավոր ժամանակահատվածում ավելի շատ տեղեկություններ ստանալ:
LADEE-ի հետ կապ կպաշտպանեն 3 հատուկ ընդունող-հաղորդող կայաններ, որոնցից երկուսն ԱՄՆ տարածքում, մեկը՝ Թեներիֆ կղզում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























