News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի լրագրող, փիլիսոփա, հրեական ծագմամբ գրող Բեռնար-Անրի Լեւին պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանի կողմից հնչած մեղադրանքներին այն մասին, որ ինքն է պատասխանատու Եգիպտոսում իշխանության տապալման համար: NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական գրական «La Règle du Jeu» ամսագրում լույս տեսած, Բեռնար-Անրի Լեւիի թուրքական « Cumhuriyet» թերթին տված հարցազրույցի հատվածները:

Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Էրդողանը Ձեր անունը տվեց ու հայտնեց, որ Դուք եք պատասխանատու Եգիպտոսում իշխանության տապալման համար:

Էրդողանը զառանցում է: Ֆրանսիայում, իմ երկրում ասում են «Նա խելագարվել է» կամ «Նա ընդարմացման վիճակում է»: Անկեղծ ասած, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում բոլորի դեմքին ծիծաղից կնճիռներ են հայտնվել…

Այնուամենայնիվ, իսրայելական նախարար Ցիպի Լիվնիի հետ կոնֆերանսում Դուք հայտնեցիք, որ դեմ եք Եգիպտոսում իշխանությունը անցնի «մահմեդական եղբայրների» ձեռքը:

Ես ասեցի, որ մեծ ժողովուրդը(իսկ եգիպտացի ժողովուրդը մեծ ժողովուրդ է) պետք է այլընտրանք ունենա, բացառությամբ մի կողմից Մուբարաքի գեներալների վերադարձը, մյուս կողմից բեղավոր իսլամիստների ռեվանշը, ովքեր ատում են կանանց եւ բոլոր ազատությունները: Սա իմ անձնական դիրքորոշումն է: Եվ այդպիսին է եգիպտական հասարակության լավագույն հատվածի դիրքորոշումը:

Դուք կապ ունե՞ք իսրայելական հատուկ ծառայությունների հետ:

Դուք կատակու՞մ եք: Թե՞ սա լուրջ է: 

Ոմանց մոտ ծագել է այս հարցը:

Դրանք այն նույն մարդիկ են, որ դատարան են ուղարկում այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Օրհան Փամուկն ու Էլիֆ Շաֆակը: Եւ դրանք այն նույն մարդիկ են, որոնք մահապատժի ենթարկեցին Հրանտ Դինքի պես մեծ մարդուն, ով իբր «հայրենիքի դավաճան» էր: Թուրքիայում, ինչպես եւ ամենուրեք, կան տխմարներ, որոնք ի վիճակի չեն հասկանալ, որ կարող են լինել ազատ ու բարեկիրթ: Եւ ես պաշտպանում եմ ոչ միայն Իսրայելի գոյության իրավունքը, այլ նաեւ պետություն ունենալու պաղեստինցիների իրավունքը:

Ինչպե՞ս եք կարծում, Էրդողանը խարիզմա ունի՞: Ինչպիսի՞ առաջնորդ է նա:

Պետք է որ նա որոշակի խարիզմա ունենար, որպեսզի 12 տարի շարունակ թագավորեր հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող մի երկրում, ինչպիսին որ Թուրքիան է: Սակայն երեւում է, որ նա կորցրել է այդ: Ես նրան չեմ ճանաչում: Սակայն հեռվից տեսնում եմ, որ նա նման է իրե կառավարման վերջին շրջանը ապրող առաջնորդի, ով իր թագավորության վերջին տարիները ապրողին բնորոշ շփոթմունքի մեջ է: 

Դուք նրան համարու՞մ եք դիկտատոր:

Եղել են լրագորղների ու մտավորականության ներկայաուցիչների ձերբակալություններ… Հասարակական առողջության պաշտպանության պատրվակով խմիչք վաճառող կրպակները փակվել են… Անարգանքի համար դատապարտվել են գրողներ, երգիծաբաններ, դաշնակահարներ… Տեղ են գտել քրդերի եւ այլ փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումները…Հայերի հետ կատարվածը ոչ միայն հերքելը, այլ նաեւ ցեղասպնություն անվանելը ժխտելը ֆանատիկ ու անտրամաբանական է հնչում: Այս ամենից խառնուրդ է առաջանում: Սա պետական իսլամիզմի, օսմանացված պուտինիզմի ու իշխող իրականությունից հիվանդագին վախի համաձուլվածք է: Սա, ըստ իս, կարող է նմանվել դիկտատուրայի ինչ-որ տեսակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ