News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական եւ դիվանագիտական գործընթացները` դրանց ներգրավելով Իրանը եւ Ռուսաստանը: Այս մասին Հաղթանակի ազգային օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքը՝ որոշման համար ուղիներ հարթելու համար: Անհրաժեշտ կլինի ինչ-որ կերպ դրան ներգրավել Ռուսաստանը եւ Իրանը», - ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գյուլը նաեւ նշել է, որ  «Թուրքիան չի կարող Սիրիայի հետ կապված գործընթացներից դուրս մնալ»:

Anadolu-ին վկայակոչելով՝ korespandent.eu-ն հայտնում է, որ Աբդուլա Գյուլը հայտարարել էր, թե չի հավատում Սիրիայի դեմ առանց մտածված քաղաքական մարտավարության ռազմական միջամտության հաջողությանը,  չնայած թեեւ կարծում է, որ անհրաժեշտ է արձագանքել Սիրիայում քիմիական զենք կիրառելու փաստին:  «Որպեսզի Սիրիան կարողանա դուրս գալ այդ քաոսից, անհրաժեշտ է մտածված ռազմավարություն, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ այդ հարցը չի քննարկվում: Հարկավոր է Ժնեւում հանդիպել եւ դիվանագիտական ու քաղաքական ուղիներ հարթել»,- ասել է Գյուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ