News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ես հետեւում եմ խաղաղ ցույցերի ճանապարհով Հայաստանում ժողովրդի կամքի դրսեւորմանը` տեղական եւ միջազգային նշանակության հարցերի վերաբերյալ»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը` գնահատելով քաղաքացիական հասարակության ակտիվությունը երկրում հրապարակայնություն ստացած խնդիրների առնչությամբ: 

«Խաղաղ ցույցերը կարեւոր են երկրում ժողովրդավարության  զարգացման համար: Ես ողջունում եմ բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցներին:  Ցանկանում եմ  գովել նաեւ Ոստիկանության աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով են իրականացնում իրենց աշխատանքը եւ զսպվածություն են դրսեւորում  ցուցարարների նկատմամբ»,- նշել է դեսպանը:

Ըստ Հեֆերնի` ցույցերի ընթացքում առանձին միջադեպեր եղել են: ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը: «Մենք շարունակում ենք սերտ համագործակցել Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության հետ` այդ բնագավառում դրական առաջընթացի հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ