News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

67 տարեկան հասակում մահացել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից:

Լեւոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանիբանասիրական ֆակուլտետը։

Աշխատել է մի շարք պարբերականներում եւ միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։

1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, եւ մինչ օրս նախագահում է այն։

Նա դասախոսում էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել եւ խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։

2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։

Լեւոն Անանյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

Լեւոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն եւ այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիաների անդամ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ