News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածք են ներկրվում համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական թմրամիջոցները՝ «Սփայս» անվամբ: Այդ մասին ահազանգում է ՀՀ ոստիկանությունը: Այդ թմրանյութերը թույլ են տալիս շրջանցել թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Սինթեզվում են այնպիսի նյութեր, որոնք մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, ունեն թմրաազդեցություն, սակայն դուրս են օրենքով եւ իրավական ակտերով նախատեսված հսկվող եւ արգելվող նյութերի ցանկերից:

ՀՀ ոստիկանությունն առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ ավելացնելով թմրամիջոց համարվող նյութերի ցանկը: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի ն իստի օրակարգում: Այդպիսի փոփոխություններ կատարել են նաեւ տարածաշրջանի այլ երկրներ՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա եւ այլն:

ՀՀ ոստիկանության առաջարկը վերաբերում է 276 նոր թմրանյութերի, որոնք մեծամասամբ ընթերցողին ոչինչ չեն ասում՝ ադամանտան, մեթիլպիպերիդին եւ այլն; Սակայն նշվել է նաեւ այսպիսի հետաքրքիր բնորոշում՝ «Բուսական չոր զանգվածներ՝ ծխախառնուրդներ կամ այլ կրիչներ` մաստակ, հյութ եւ այլն՝ չոր ընդհանուր քաշով,  ցանկում նշված նյութի կամ նյութերի առկայությամբ»:

Նշենք, որ «սփայս» նարկոտիկները (spice) վերջին շրջանում տարածվել են ողջ աշխարհում: Դա խոտերի, երբեմն բուժիչ դեղաբույսերի խառնուրդ է՝ ավելացված JWH-018 անունը կրող կամ դրան համարժեք համարվող սինթետիկ նյութը: Այսինքն՝ «սփայսը» համարվում է սինթետիկ թմրամիջոց՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով (կարող է մահացու հետեւանք առաջացնել): Սրա վտանգավորությունը նաեւ այն է, որ էժան է ու մատչելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ