Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա ոչ միայն բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի, այլեւ ԱՄՆ մերձավորարեւելյան դաշնակիցների վրա: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ելնելով իր կրոնական եւ հումանիտար պարտավորություններից՝ Իրանը աշխատելու է, որպեսզի օգնի սիրիացիներին՝ ցանկացած խնդրի առաջացման դեպքում»,-ասել է Ռոհանին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքով՝ «Թեհրանը հավատարիմ է տարածաշրջանում կայունություն ապահովելու իր սկզբունքներին եւ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ»:





























