WikiLeaks կայքը, որտեղ պահվում էին ամերիկյան կառավարության գաղտնի փաստաթղթերը, վաճառքի է հանվել eBay ինտերնետ-աճուրդում: Լոտի արժեքն արդեն գերազանցել է 10 հազար դոլարը:

Dell ընկերության սերվերը աճուրդի է հանվել Bahnhof շվեդական ինտերնետ-պրովայդերի կողմից, որն ավելի վաղ սկանդալային կայքի տեղեկությունները տեղադրելու ծառայությունն էր մատուցում: Լոտի նկարագրությունում ասվում է, որ խոսքը «աշխարհը փոխած հայտնի սարքի մասին է»: Մանրամասնվում է, որ սերվերը, որում «պահվում էին հազարավոր դիվանագիտական փաստաթղթեր», աշխատանքային վիճակում է, փոխանցում է «Vesti.Ru»-ն:

WikiLeaks-ում բացասաբար են արձագանքել աճուրդի մասին տեղեկատվությանը՝ Bahnhof-ին մեղադրելով ինքնագովազդի մեջ: Պրովայդերի ներկայացուցիչները դրան ի պատասխան հայտարարել են, որ կարիք չունեն վաճառքի թույլտվություն խնդրել կազմակերպությունից, քանի որ սերվերի օգտագործման գործարքն ավարտվել է, իսկ այնտեղ ամբողջ ինֆորմացիան՝ ջնջվել: Աճուրդը կավարտվի սեպտեմբերի 12-ին: